Գնահատում բառը շատ լայն հասկացություն ունի: Բառացի այն նշանակում է կարծիք “արժեքի” վերաբերյալ։ Մեր դեպքում գնահատումը դա օբյեկտի արժեքի որոշումն է՝ որոշակի դրությամբ, որոշակի նպատակով․
Գնահատումը օբյեկտի արժեքի որոշմանն ուղղված գործողությունների ամբողջությունն է, որի արդյունքը գնահատողի հիմնավորված կարծիքն է գնահատվող օբյեկտի արժեքի վերաբերյալ՝ գնահատման օրվա դրությամբ։
Գնահատման օբյեկտներ կարող են հանդիսանալ շենքերն ու շինությունները, հողամասերը, սարքերն ու սարքավորումները, տրանսպորտային միջոցները, ոչ նյութական ակտիվները, ձեռնարկությունները՝ որպես գործող բիզնես և այլ ակտիվներ:
Գնահատման անհրաժեշտություն առաջանում է հետևյալ գործառույթների իրականացման համար՝
- գույքը իրավաբանական անձի կանոնադիր կապիտալում ներդնելու,
- գույքի օտարում,
- հիմնական միջոցների վերագնահատում,
- ձեռնարկության, կազմակերպության արժեքի որոշում,
- իրավաբանական անձանց վերակազմավորում, լուծարում,
- ռազմավարական պլանավորում,
- գույքի ապահովագրություն,
- կազմակերպությունների հաշվապահական հաշվառում,
- գույքի հավատարմագրային կառավարման հանձնում,
- գույքի գրավադրում,
- պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման դեպքերում, բացառությամբ պետական գույքի մասնավորեցման և պետական կամ համայնքային հողերի օտարման դեպքերի,
- անշարժ գույքը պետության կամ համայնքների կարիքների համար ձեռք բերելու (վերցնելու) դեպքերում,
- գույքը հիմնադրամներում ներդնելու դեպքերում,
- գույքի բռնագանձման հետևանքով իրացման դեպքերում,
- վարձակալության կամ լիզինգի պայմանագրեր կնքելիս,
- ներդրումային ծրագրերի մշակում,
- հիմնական միջոցների դուրս գրման՝ երբ դրանց հետագա շահագործումն անհնար է կամ աննպատակահարմար,
և բազմաթիվ այլ դեպքերում։
Մեր կողմից մատուցվող ծառայություններին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք կապվել մեզ հետ +374 99-28-36-47 հեռախոսահամարով։