ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

     «Անշարժ գույք» տերմինն առաջին անգամ շրջանառության մեջ է մտել Հռոմեական կայսրության ժամանակ։ Ներկայումս այն օգտագործվում է աշխարհի բոլոր երկրներում, և դժվար է պատկերացնել տնտեսության մի ոլորտ, որը գործում է առանց առընչվելու անշարժ գույքի հետ։

     Անշարժ գույքն իրենից ներկայացնում է երկու օբյեկտների միասնություն. առաջինը` հողամասը, բնական ծագում ունեցող օբյեկտ է, իսկ երկրորդը` շենքը կամ շինությունը, մարդու կողմից ստեղծված օբյեկտ:

     Ըստ քաղաքացիական օրենսգրքի անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման  անհնարինության:

    Անշարժ գույքի գնահատումը մասնագիտական գործունեության հատուկ ոլորտ, և միևնույն ժամանակ, անհրաժեշտություն է անշարժ գույքի հետ կապված գրեթե ցանկացած գործարքի իրականացման ժամանակ՝ սկսած անշարժ գույքի առք ու վաճառքից և ներդրումային ծրագրերից, ավարտած անշարժ գույքը իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում ներդրումով:

    Անշարժ գույքի գնահատումը բարդ գործընթաց է, որը պահանջում է համապատասխան գիտելիքներ, բարձր որակավորում ունեցող մասնագետների աշխատանք՝ հիմնված գնահատման սկզբունքների և մեթոդների վրա:
Անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատումը ամենապահանջված գնահատման տեսակն է, որը հիմնականում գնահատվում է հետևյալ գործառույթների իրականացման համար՝

  • անշարժ գույքը իրավաբանական անձի կանոնադիր կապիտալում ներդնելու,
  • անշարժ գույքի օտարման,
  • հիմնական միջոցների վերագնահատման,
  • անշարժ գույքի ապահովագրության,
  • կազմակերպությունների հաշվապահական հաշվառման,
  • անշարժ գույքը հավատարմագրային կառավարման հանձնելու,
  • անշարժ գույքի գրավադրման,
  • պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման դեպքերում, բացառությամբ պետական գույքի մասնավորեցման և պետական կամ համայնքային հողերի օտարման դեպքերի,
  • անշարժ գույքը պետության կամ համայնքների կարիքների համար ձեռք բերելու (վերցնելու) դեպքերում,
  • անշարժ գույքը հիմնադրամներում ներդնելու,
  • անշարժ գույքի բռնագանձման հետևանքով իրացման և այլ դեպքերում։

   ԱՎՅԱՆ ընկերության կողմից մատուցվում են անշարժ գույքի գնահատման հետևյալ ծառայությունները՝

Անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատում,

Անշարժ գույքի շուկայական արժեքից տարբերվող արժեքների գնահատում՝

  • ներդրումային արժեքի գնահատում,
  • օգտահանության արժեքի գնահատում,
  • լիկվիդային արժեքի գնահատում,
  • վերարտադրման արժեքի գնահատում,
  • փոխարինման արժեքի գնահատում,
  • վերարտադրման կամ փոխարինման մնացորդային արժեքի գնահատում,
  • արժեքն օգտագործման մեջ,
  • վարձավճարի շուկայական արժեքի գնահատում,
  • օգտագործման իրավունքի շուկայական արժեքի գնահատում,
  • կառուցապատման իրավունքի շուկայական արժեքի գնահատում,
  • ապահովագրական արժեքի գնահատում։

Մեր կողմից մատուցվող ծառայություններին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք կապվել մեզ հետ +374 99-28-36-47 հեռախոսահամարով։

©2024 avyan.am. All Rights Reserved