ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄ

Կազմակերպության արդյունավետ կառավարման, ճիշտ ռազմավարության մշակման համար կարևոր է հասկանալ, թե ինչ ակտիվների է տիրապետում կազմակերպությունը, ինչ վիճակում են դրանք գտնվում, ինչ մնացորդային ծառայության ժամկետ ունեն և ինչ ծախսեր պետք է նախատեսել կազմակերպության անխափան գործունեության շարունակման համար։ 

Վերոգրյալ խնդիրների լուծումը և կազմակերպության հաշվապահական հաշվառման արժանահավատության ապահովումը պահանջում է կազմակերպության հիմնական միջոցների, պաշարների և այլ ակտիվների և պարտավորությունների պրոֆեսիոնալ գույքագրում։

Մենք իրականացնում ենք պրոֆեսիոնալ գույքագրման աշխատանքներ՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներ և գույքագրման արդի մեթոդներ։

Հիմնական միջոցների գույքագրման ժամանակ յուրաքանչյուր հիմնական միջոց մեր մասնագետների կողմից պիտակավորվում է հատուկ պիտակով։ Յուրաքանչյուր պիտակի վրա արտացոլվում է կազմակերպության անվանումը, հիմնական միջոցի անվանումը, գույքահամարը և թվային կոդը։ Թվային կոդը պարունակում է հիմնական միջոցի վերաբերյալ ամբողջական ինֆորմացիա՝ անվանում, տարեթիվ (ձեռքբերման, կառուցման, շահագործման), տեխնիկական վիճակ, տեղակայվածություն և պատվիրատուին անհրաժեշտ այլ ինֆորմացիա։

Հիմնական միջոցների պիտակավորումն ապահովում է կազմակերպության հետագա գույքագրման աշխատանքների անցկացման մատչելիություն, պարզություն, ժամանակի և մարդկային ռեսուրսների խնայողություն և հիմնական միջոցների շարժի վերահսկում։

Մենք իրականացնում ենք.

  • Հիմնական միջոցների գույքագրում
  • Պաշարների գույքագրում
  • Փոքրարժեքի կամ արագամաշ առարկաների գույքագրում
  • Ներդրումային գույքի գույքագրում
  • Ոչ նյութական ակտիվների գույքագրում
  • Կենսաբանական ակտիվների գույքագրում
  • Բնական ծագում ունեցող նյութական ակտիվների գույքագրում
  • Դրամական միջոցների գույքագրում
  • Փաստաթղթերի գույքագրում
  • Գրադարանային ֆոնդի գույքագրում
  • Այլ ակտիվների և պարտավորությունների գույքագրում

Գույքագրման ծառայություններին ծանոթանալու համար խնդրում ենք կապվել մեզ հետ +374 99-28-36-47, +374 94-28-36-47 հեռախոսահամարներով։